National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.11.2021
Ներկայացվել են իշխանության պետական եւ դատական մարմինների համար նախատեսված ֆինանսական հատկացումները
1 / 2

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Օրվա քննարկումը վերաբերել է  իշխանության պետական եւ դատական մարմիններին, պետական վերահսկողությանն ու կոռուպցիայի կանխարգելմանը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմին 2022 թվականին  կհատկացվի 1 մլրդ 602,5 մլն դրամ, կիրականացվի 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ:  Այստեղ ֆինանսավորումը գրեթե նույնն է, ինչ ընթացիկ տարվա համար է եղել:

ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի համար կհատկացվի 5 մլրդ 992 մլն դրամ, գրեթե այնքան, որքան  եղել է 2021-ին:   Օրենսդիր մարմինը կիրականացնի 1 ծրագիր, որի շրջանակում կանցկացվի  5 միջոցառում:

Վարչապետի աշխատակազմը գալիք տարի  կիրականացնի 11 ծրագիր, որից 2-ը՝ Սփյուռքի գծով: Այդ ծրագրերի շրջանակում կիրականացվեն 45 միջոցառումներ: Ըստ այդմ՝ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 19 մլրդ 675 դրամ, 2021-ի համեմատ ֆինասավորումը նվազել է 34,5 տոկոսով, ինչը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ ծրագրերի եւ միջոցառումների իրականացումը փոխանցվել է այլ գերատեսչությունների:

Սահմանադրական դատարանը  կիրականացնի 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ, այդ նպատակով կառույցին կհատկացվի 704,6 մլն դրամ:  Բարձրագույն դատական խորհուրդը  կստանա 14 մլրդ 460 մլն դրամ, աճը 2021-ի համեմատ կազմում է 18,87 տոկոս: Կիրականացվի 1 ծրագիր՝ 27 միջոցառմամբ:  Արդարադատության նախարարությունը կիրականացնի 9 ծրագիր՝ 27 միջոցառմամբ, այս կառույցին կհատկացվի 23 մլրդ 288 մլն դրամ, աճը՝ 12,7 տոկոս: Դատախազությանը կհատկացվի 6 մլրդ 681 մլն դրամ, կիրականացվի 3 ծրագիր՝ 4 միջոցառմամբ:  Այստեղ ֆինանսավորման աճը  8,7 տոկոս է:  Պետական վերահսկողական ծառայությունը կիրականացնի 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ, ֆինանսավորումը՝ 758,4 մլն դրամ է:  Քննչական կոմիտեն նախատեսել է 1 ծրագիր՝ 5 միջոցառմամբ, կհատկացվի 8 մլրդ  340 մլն դրամ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախատեսում է իրականացնել  1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ: Կառույցի ֆինանսավորումը նախատեսվում է 350,6 մլն դրամի չափով: Հակակոռուպցիոն կոմիտեն կստանա 823,7 մլն դրամ, կիրականացնի  1 ծրագիր՝ 3 միջոցառմամբ:  1 մլրդ 49,7 մլն դրամ կստանա Հաշվեքննիչ պալատը, 1 մլրդ 268,4 մլն դրամ՝ ԿԸՀ-ը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am